Կուրիլյան կղզիների Էբեկո հրաբուխը 1,5 կմ բարձրության վրա մոխիր է արտանետել

Կուրիլյան կղզիների Էբեկո հրաբուխը 1,5 կմ բարձրության վրա մոխիր է արտանետել

 Փորձագետները 1,5 կմ բարձրության վրա մոխրի արտանետում են գրանցել Պարամուշիր կղզու Էբեկո հրաբխի վրա: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 11-ի առավոտյան ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր տնօրինության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել Կամչատկայի հրաբխի ժայթքման արձագանքման խմբից, որ Էբեկո հրաբխի վրա տեղի է ունեցել մոխրի արտանետում, մինչև 1,5 կմ բարձրության վրա»,- ասված է ԱԻՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում