Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Նրա խոսքով՝ գրանցման վկայականները ստանալուց հետո պատվաստանյութերը կսկսվեն կիրառվել, զուգահեռ դիտարկումներ կարվեն:
Նախարարը նաև նշել է, որ զանգվածային պատվաստումները Ռուսաստանում նախատեսում են սկսել հոկտեմբերից:
Կարծիքներ