Սյունիքում ներքաղաքական իրավիճակը լարող Քոչարյանի քարոզարշավը տեսնելով՝ Ադրբեջանը նորից զինծառայող է գերեվարել
Ընտրարշավի մեկնարկի հենց սկզբից Քոչարյան մեկնեց Սյունիքի մարզ և այնտեղից փորձեց մեկնարկել իր քարոզարշավը:
Սյունիքում իր ելույթների ժամանակ Քոչարյանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել կտրուկ ու ներքաղաքական իրավիճակը ապակայունացնող հայտարարություններով։ Անգամ հայտարարեց, որ բանավիճելու ցանկություն չունի և դրա փոխարեն զենքով դուելի հրավիրեց Փաշինյանին ։
Ներքաղաքական իրավիճակը սրող Քոչարյանի հայտարարությունները բնականաբար չվրիպեցին նաև մեր երկրին ուշադիր հետևող Ադրբեջանի հատուկ նշանակության գործակալությունների կողմից, որոնք էլ նախաձեռնեցին ու իրականացրեցին զինծառայողի գերեվարումը։
Ու բնականաբար, որքան էլ ավելի կոշտ հայտարարություններով հանդես գա Քոչարյանը, էնքան էլ ավելի է Ադրբեջանը փորձելու լարել սահմանային իրավիճակը՝ ապակայունացնելով Հայաստանը
Կարծիքներ