Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա քաղաքացու առևանգմանը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը՝ մեկնաբանելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։
Բույոնը հավելել է՝ կարևոր է, որ առաքելությունը կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի:
Կարծիքներ