Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ հոկտեմբերի 12-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները յոթերորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով կլինեն Հանրապետության սահմանային շրջաններում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում