ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն ադրադարձել է Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։ ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլատ Իմանբաևը ՀՀ ոստիկանության պետին է փոխանցել Ղազախստանի ներքին գործերի նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը նաև իր դրական կարծիքն է հայտնել Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Բոլատ Իմանբաևը բարձր գնահատելով Հայաստանի և Ղազախստանի միջև 30-ամյա սերտ համագործակցությունը՝ ներկայացրել է Ղազախստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Խոսվել է տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև երթևեկության կարգավորման և վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման վերաբերյալ հարցեր։ Որոշում է կայացվել այդ ուղղությամբ շարունակել հետագա հանդիպումներն ու քննարկումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում