Բայդենն առաջիկա ընտրությունների կապակցությամբ հայտարարել Է, որ «ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»
Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել Է, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են «ժողովրդավարության համար կրախ» դառնալ: Այդ մասին գրում Է Politico հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»,-թերթը մեջբերում Է նախագահի հայտարարությունը, որը նա արել Վաշինգտոնում նախընտրական հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
Բայդենն իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին, մեղադրել Է երկրում տարաձայնություններ բորբոքելու մեջ եւ նախազգուշացրել, որ Թրամփի կողմնակիցները, որոնք չեն ընդունում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ներկայում «Ամերիկայում իրենց թեկնածություններն են առաջադրում բոլոր պաշտոններում»: Բայդենն ընդդիմախոսներին մեղադրել Է «դեմոկրատների, հանրապետականների եւ անկուսակցական պաշտոնյաների նկատմամբ բռնության» մեջ:
Բայդենն ընդգծել Է, որ «դա ճանապարհ Է դեպի քաոս Ամերիկայում. դա աննախադեպ Է, դա անօրինական Է»: Նախագահը հայտարարել Է, որ ընտրողները որեւԷ թեկնածուի օգտին ձայն տալուց առաջ պետք Է իրենց հարց տան. «Կընդունի արդյոք այս մարդը ժողովրդի օրինական կամքը»: «Այդ հարցի պատասխանը կենսականորեն կարեւոր Է եւ, ըստ իս, պետք Է վճռական լինի»,-ասել Է նա, հավելելով, որ «բախտախաղի Է դրված ժողովրդավարությունը»:
«Մենք մեր տարաձայնություններն Ամերիկայում չենք լուծի բունտի, ամբոխի, գնդակի կամ մուրճի օգնությամբ»,-նշել Է Բայդենը: ԱՄՆ-ում դեմոկրատների անհանգստությունն Է առաջացնում այն, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենք կարող են կորցնել հսկողությունը «Ներկայացուցիչների պալատի նկատմամբ այն դեպքում, երբ Սենատի նկատմամբ հսկողության հետ կապված իրադրությունն առայժմ պարզ չԷ, գրում Է Politico-ն: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ կնորացվի ամբողջ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատի մեկ երրորդը, կընտրվեն մի շարք նահանգների ղեկավարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ