Էկոնոմիկայի նախարարությունում խնդիրները պատկերացնելի են, պատրաստվում ենք ծանր գրաֆիկով աշխատել․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությունում խնդիրները պատկերացնելի են, պատրաստվում ենք ծանր գրաֆիկով աշխատել․ Պապոյան

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունում վերջին իրադարձություններով պայմանավորված խնդիրների ու դրանցից խուսափելու քայլերի մասով պատկերացում կա։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

«Երկար ժամանակ աշխատել ենք նախարարության հետ, վերջին հինգ տարիներին ես սերտորեն համագործակցել եմ, բոլոր քաղաքականությունների մասնակիցն եմ եղել նաև դրանց իրականացման ու օրենսդրական դաշտի։ Հսկայական աշխատանք կա, դժվար, պատրաստվում ենք ծանր, շաբաթական յոթ օրվա գրաֆիկով աշխատելուն»,- ասաց նա։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում