ԲԴԽ որոշմամբ դադարել են վերաքննիչի և վճռաբեկի դատավորների լիազորությունները

ԲԴԽ որոշմամբ դադարել են վերաքննիչի և վճռաբեկի դատավորների լիազորությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:

Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում