Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
«Այն երկրներում, որտեղ ներդրվել է աշխատաժամանակը կրճատելու հնարավորությունը, արտադրողականությունն ավելի բարձր է, անգամ արդյունաբերության ոլորտի արտադրողականությունն է բարձր»:
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսքն անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման, աշխատանքից բավարարվածություն ստանալու, հոգեբանական խնդիրներից խուսափելու, աշխատանքային մոտիվացիայի բարձրացման հնարավորության մասին է:
Նախարարի խոսքով՝ կան երկրներ, որոնք արդեն իսկ անցել են աշխատաժամանակի փոփոխությանը, իսկ միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է աշխատաժամանակի՝ 8 ժամից 7 դառնալու արդյունքում:
«Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու մյուսը միջոցը աշխատանքային օրերի կրճատումն է 5-ից 4-ի:
Սա նախագիծ է, դրել ենք հանրային քննարկման: Որոշում չէ, պետք է դեռ քննարկենք, պետք է քննարկենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության հետ և կգտնենք ընդհանուր եզրեր»,- ասել է նախարարը:
Կարծիքներ