Ո՞ւմ խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել
Լոլիկի օգտագործումը ոչ միշտ է օգտակար օրգանիզմի համար, ՌԻԱ Նովոստի-ին ասել է բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան:
Նրա խոսքով՝ լոլիկը վտանգավոր է գաստրիտի եւ խոցային հիվանդությունների ժամանակ:
Ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում ուտել թարմ վիճակով, եթե կան աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, անհրաժեշտ է լոլիկը բացառել ալերգիայի ժամանակ:
Սննդաբանը նշում է, որ թերմամշակված լոլիկներն ավելի օգտակար են, քան թարմ լոլիկները, քանի որ դրանք պարունակում են ավելի շատ լիկոպին՝ հակաօքսիդանտ, որը պաշտպանում է օնկոլոգիայից, ինչպես նաեւ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Սակայն պետք է հաշվի առնել, որ մշակման ժամանակ նվազում է վիտամին C-ի պարունակությունը: Այդ պատճառով օպտիմալ տարբերակ է հերթով երկու տարբերակները օգտագործելը:
Բացի այդ, բժիշկը կոչ է անում չչարաշահել խանութից գնված տոմատի սոուսները:
«Հատկապես դա վերաբերում է նրանց, ովքեր ստամոքսի խնդիրներ ունեն: Կետչուպների մեջ, ինչպես հայտնի է, շաքար, համի ուժեղացուցիչներ, կծու համեմունքներ են ավելացում, որոնք գրգռում են եւ նույնիսկ այտուց առաջացնում»,-նշել է նա:
Բժիշկը հիշեցնում է, որ լոլիկի մեջ կան օգտակար վիտամինները, միկրո- եւ մակրոտարրեր: Օրական կարելի է ուտել 150-200 գրամ լոլիկ: Սակայն սննդաբանը խորհուրդ չի տալիս ամեն օր լոլիկ օգտագործել:
Կարծիքներ