Սանչոն լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

Սանչոն լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի Անդորայի և Լեհաստանի դեմ խաղերում։ Այս մասին գրում է Armsport.am-ը՝ վկայակոչելով անգլիական թիմի պաշտոնական կայքը։


Ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ Բժշկական զննումից հետո որոշվել է նրան ուղարկել ՄՅՈՒ-ի բազա, որպեսզի շարունակի վերականգնումը։ Սպասվում է, որ Սանչոն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ «Նյուքասլի» հետ սեպտեմբերի 11-ին կայանալիք խաղին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում