Բագրատաշեն գյուղում անասնակեր է այրվել

Բագրատաշեն գյուղում անասնակեր է այրվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 14:38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի առանձնատներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 19:49-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում