Վանաձորում կստեղծվի Վիկ Դարչինյանի մարզադպրոցը
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց կառուցել Վանաձորում:
«Կառավարության նախորդ նիստում հայտարարեցի, որ պատրաստվում ենք Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Մենք հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը: Պետք է նախագիծը պատվիրենք, նաև չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, որովհետև այստեղ կա կարևոր նրբություն, նրանք նույնպես կառավարմանը պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ նախատեսվում է կառուցել Արթուր Աբրահամի մարզադպրոցը Շենգավիթ վարչական շրջանում:
Կարծիքներ