Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունից նշեցին, որ նրան ներկայացրել են նախաքննական մարմին, սակայն թե ինչ քրեական գործով է նա բերման ենթարկվել, չմանրամասնեցին:
Կարծիքներ