Բայդենը կարգադրել Է Իլինոյսի եւ Թեննեսիի նահանգներին օգնություն ցուցաբերել տոռնադոյի պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն Է հայտարարել Իլինոյսի եւ Թեննեսիի նահանգներում ուժեղ տոռնադոյի ու փոթորիկների պատճառով եւ կարգադրել դաշնային օգնություն ցուցաբերել նրանց:
Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: «Այսօր նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն-կրտսերը արտակարգ դրության մասին Է հայտարարել Իլինոյսի նահանգում եւ, ի լրումն նահանգի իշխանությունների եւ տեղի իշխանությունների ջանքերի, կարգադրել Է դաշնային օգնություն ցուցաբերել արտակարգ պայմաններին արձագանքելու համար, որոնք դեկտեմբերի 10-ին առաջացել են սաստիկ փոթորիկների, փոթորկալի քամիների եւ տոռնադոյի հետեւանքով»,-ասվում Է Սպիտակ տան հայտարարությանի մեջ:
Նման կարգադրություն Է արվել Թեննեսիի նահանգի համար: Հայտարարություններում ասվում Է, որ Բայդենի որոշումից հետո ներքին անվտանգության նախարարությունը եւ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) կարող են համակարգել «բոլոր ջանքերը» բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: «FEMA-ն լիազորված Է հայտնաբերել, կազմակերպել եւ իր հայեցողությամբ սարքավորում ու ռեսուրսներ տրամադրել, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրության հետեւանքները վերացնելու համար: Արտակարգ պաշտպանության միջոցառումները, ներառյալ ուղղակի դաշնային օգնությունը, ապահովվելու են դաշնային ֆինանսավորման հաշվին՝ 75 տոկոսի չափով»,-ասվում Է հայտարարության մեջ:
Տոռնադոն եւ փոթորիկները մոլեգնել են ամերիկյան մի շարք նահանգներում, մասնավորապես, Իլինոյսի, Միսսուրիի, Արկանզասի, Քենթուքիի եւ Թեննեսիի նահանգներում: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Քենթուքիի նահանգում հայտարարել Է տարերային աղետի մասին եւ կարգադրել օգնություն հատկացնել նահանգին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ