Միրզոյանի հետ քննարկեցինք, թե ինչպես է՛լ ավելի ամրապնդել Հայաստան-ԵՄ հարաբերությունները. Բորել
«Երեկ Արարատ Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100000 տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ:
Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Կարծիքներ