Պեկինը վերսկսել է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով երկրներից
Պեկինի օդանավակայանը սեպտեմբերի 3-ին կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով պետություններից:
Ինքնաթիռները Չինաստանի մայրաքաղաք կկարողանան թռչել այն ութ երկրներից, որտեղ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակման տեմպերը համեմատաբար ցածր են: Գերմանիան և Ռուսաստանը դրանց մեջ չեն մտնում՝ նշում է Deutsche Welle-ն:
Եվրոպական երկրներից թռիչքներ են թույլատրված Ավստրիայից, Դանիայից, Շվեդիայից և Հունաստանից: Չինաստանի մայրաքաղաքում նաև թույլատրված են Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից և Կանադայից չվերթները: Պեկինի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչն նշել է, որ բոլոր ուղևորները պետք է լինեն այդ պետության քաղաքացիներ:
Պեկին ժամանող ուղևորները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի առկայության թեստի բացասական պատասխան, իսկ ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կենտրոնացված կարանտին:
Կարծիքներ