Միքայելյանի արդյունքը հայկական դահուկասպորտն այլ մակարդակի բարձրացրեց. Սարգսյան

Միքայելյանի արդյունքը հայկական դահուկասպորտն այլ մակարդակի բարձրացրեց. Սարգսյան

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանի արդյունքը Մ23 տարեկանների  աշխարհի առաջնությունում նոր մակարդակի բարձրացրեց հայկական դահուկասպորտը:

Նման կարծիք հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Վերցնելով նախորդ տարվա մասնակցությունը և այս տարվա արդյունքը, կարող եմ ասել, որ ճիշտ ճանապարհին ենք: Բրավո մարզիչներին, ովքեր այս ամբողջ ընթացքում մանրակրկիտ պլանավորում էին, աշխարհում Միքայելյանի հետ: Մենք մտահոգություն ունեինք, որ բաց թողնելով մի շարք միջազգային մրցաշարեր, որը կապված էր կովիդ հետ, լավ արդյունքի չենք հասնի, բայց Միքայելյանը իր լավագույն կողմերով փայլեց»,-առանձնացրեց գլխավոր քարտուղարը:

Սարգսյանի խոսքով` երիտասարդ դահուկորդի այս արդյունքը լուրջ հիմք կծառայի ապագայի դրական ձեռքբերումների համար: «Միքայելյանի արդյունքը հայկական դահուկասպորտն այլ մակարդակի բարձրացրեց: Մասնակից 30 պետություններից մենք 5-րդն էինք, մենք հավասարը հավասարի պայքար էինք տանում ռուսների, շվեդների հետ, ովքեր դահուկասպորտի երկարամյա «դպրոց» ունեն: Պետությունները միլիոնավոր եվրոներ են ծախսում նմանատիպ արդյունք գրանցելու համար»,-շեշտեց նա:

Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճի 15կմ մրցատարածությունում 30 պետությունների 71 մասնակցի հետ պայքարում 36։17․10 արդյունքով գրավեց 8-րդ հորիզոնականը (ի դեպ 2020թ․-ին 11-րդն էր)։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում