Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում մահացածների աճյունները. «Սպուտնիկ Արմենիա»
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 7 անձանց աճյուններ, որոնք անհետ կորած էին համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի գերեվարված ու անհետ կորած անձանց պետական հանձնաժողովին։
Այդ կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն` աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։
Նշվում է, որ անհետ կորածների որոնման հարցում կողմերը համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ:
Նույնականացման գործընթացից հետո աճյունները կփոխանցվեն ընտանիքի անդամներին։
Կարծիքներ