Սթիվ Ջոբսի ռեզյումեն վաճառվել է 222.000 դոլարով
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ռեզյումեն 162.000 ֆունտ ստեռլինգով (221.842 դոլար) աճուրդի է հանվել Charterfields-ում, հաղորդում է Benzinga-ն:
Նշվում է, որ մեկ թերթանոց ռեզյումեն հանգուցյալ միլիարդատերը ձեռքով էր լրացրել 1973 թվականին՝ ենթադրաբար այն բանից հետո, երբ թողել էր Ռեգ Քոլեջմ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում: Մեկ տարի անց Ջոբսը տեխնիկական մասնագետի աշխատանք էր գտել Atari-ում, որտեղ աշխատում էր նաեւ Սթիվ Վոզնյակը, ում հետ նրանք 1976 թվականին հիմնեցին Apple-ը:
Ռեզյումեում Ջոբսը նշել էր, որ «համակարգիչների եւ հաշվիչների» հետ աշխատանքի փորձ ունի, ինչպես նաեւ հատուկ հմտություններ ունի էլեկտրոնային տեխնոլոգիաների եւ թվային պրոյեկտավորման ոլորտում:
Աճուրդն անցկացվել է այս տարվա փետրվարի 24-ից մարտի 24-ը: 2018-ին ռեզյումեն արդեն վաճառվում էր աճուրդում, որտեղ վաճառվել էր 175 հազար դոլարով:
Կարծիքներ