Լուկաշենկոյի նստավայրի մոտ հատուկ տեխնիկա է տեղակայվել
Մինսկում հատուկ տեխնիկա և իրավապահների ջոկատներ են տեղակայվել Անկախության պալատի՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի նստավայրի հարակից փողոցում կանգնած են անձնակազմեր տեղափոխող բեռնատարները, ցանկապատող մեքենաներ ու ցույցերը ցրելու համար նախատեսված հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ՝ ջրցան և փշալարերով լի մեքենաներ:
Բացի այդ նշվում է, որ նստավայրի մոտակա հրապարակում կանգնած են մարդկանց տեղափոխման համար նախատեսված բեռնատարներ, իսկ հրապարակը շրջապատված է զինված ուժայիններով:
Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր մարտի 25-ին երկրի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին:
Ընդդիմադիր ուժերն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում նախորդ տարվա օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթել էր գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կարծիքներ