Ռամզան Քադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին

Ռամզան Քադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետությունում գործող ազգային գվարդիայի մարտիկները մեկնել են Ռուսաստանի լարված գոտիներ։

«Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետության ազգային գվարդիան արդեն մեկնել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունը և պաշտպանենք նրա պետականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Քադիրովը «Տելեգրամ»-ի իր ալիքում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում