Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250 մ երկարություն
Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
«Հնարավորություն է տալու միջոցառումների և դժբախտ պատահարների (հրդեհ, փլուզում, վիրավորների տարհանումև այլ) ժամանակ զերծ մնալ խճողումային իրավիճակներից, ուշացումների և ՃՏՊ առաջանալու հավանականությունից։
Վերջինս շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին անմիջապես տրանսպորտային հոսքը ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ»,- գրել է Գրիգորյանը։
Կարծիքներ