ԵՄ ԱԳ նախարարները դեմ են Գազայի շրջափակմանը

ԵՄ ԱԳ նախարարները դեմ են Գազայի շրջափակմանը

Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն արտահայտվել են Գազայի շրջափակման դեմ, կոչ են արել հումանիտար միջանցքներ բացել և թույլատրել բոլորին տարհանվել, ովքեր ցանկանում են լքել հակամարտության գոտին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ հրթիռակոծման։ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցեցին հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում