Հեղափոխությունը Երևանում հաղթեց, 50-100 քվե եթե այլ կերպ բաշխվեր, իրադրությունը կարող էր փոխվել. Փաշինյան

Հեղափոխությունը Երևանում հաղթեց, 50-100 քվե եթե այլ կերպ բաշխվեր, իրադրությունը կարող էր փոխվել. Փաշինյան

Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, հաղթեց նաև այն ընտրողը, որը չգնաց ընտրատեղամաս: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ հաղթեց հեղափոխությունը:

«Բոլորս հասկանում էիք Երևանի ավագանու ընտրության քաղաքական կարևորությունը: Այս ընտրություններում, իմիջիայլոց, ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, ընդհուպ 50-150 քվեով, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այն որ մենք հրապարակներում ասում էինք, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի, մենք սա արդեն 2 անգամ ապացուցել ենք, և դա էլ ապացուցելու կարիք չունի»,- ընդգծեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում