Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից. «Վիվա-ՄՏՍ»-ը զգոնության կոչ է անում
«Վիվա-ՄՏՍ»–ը տեղեկացնում է, որ հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Ընկերությունը նման հայտարարություն է արել` հավելելով, որ նման զանգերն ու նամակները պետք է անտեսել և ոչ մի դեպքում հետ զանգեր չկատարել։
«Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ընկերությունը հորդորում է զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար և հետևել պաշտոնական լրահոսին։
Կարծիքներ