Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 80-ի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է առնվազն 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։
Նշվում է, որ զոհերի կարող է աճել։
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերագասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։
Կարծիքներ