Ֆիլիպիններում արևադարձային «Մեգի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի
Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 1,93 միլիոն մարդ։ Ինչպես նշվում է հանրապետության ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի շաբաթ օրը հրապարակված զեկույցում, զոհվել է 167 մարդ։
Գործակալության տվյալներով՝ ցիկլոնը տարածվել է ինը շրջաններում։ Ավելի քան 348,3 հազար մարդ տեղափոխվել է տարհանման կենտրոններ, նախապես տարհանվել է 32,9 հազար մարդ։ Տարերքի հարվածից տուժել է 8 մարդ, 110-ը անհետ կորել է։ Մահացածների մեծ մասը Արևելյան Վիսայաս շրջանում՝ 151, ևս 11-ը՝ Արևմտյան Վիսայաս շրջանում, երեքը՝ Դավաոյում և երկուսը՝ Կենտրոնական Վիսայաս շրջանում։
Կարծիքներ