Արցախում կորոնավիրուսի 117 նոր դեպք է հաստատվել
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրադրությունը հանրապետությունում։
Փետրվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ․
Թեստավորում՝ 230
Հաստատված դեպք՝ 117, այդ թվում՝ երեխաներ
Մահվան դեպք՝ 1
Ստացիոնար բուժվողներ՝ 32։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3316 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 677 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ