Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:

Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9 174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի դեպքում արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 906 դեպք: Կատարվել է 27 126 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում