Իրանում զինյալների ու ոստիկանների բախման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Իրանի հարավ-արևելյան Ռասկի շրջանում 3 խաղաղ բնակիչ վիրավորվել է ահաբեկչական զինյալների դեմ գործողության ընթացքում կրակոցների հետևանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն՝ հղում կատարելով տեղի պաշտոնյայի: Չկարողանալով փախչել՝ զինյալները անկանոն կրակ են բացել գլխավոր ճանապարհով անցնող մեքենայի վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ:
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ և այժմ բուժում են ստանում: Գործողությունների հետևանքով զինյալները մահացել են: Զինյալներից առգրավվել է ավտոմեքենա և մեծ քանակությամբ զենք–զինամթերք։
Գործողության ընթացքում իրանցի մեկ զինվորական սպանվել է: Գործողությունները շարունակվում են՝ զինյալների խմբի մնացած անդամներին հայտնաբերելու և վնասազերծելու համար:
Կարծիքներ