Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 4275 քաղաքացի
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ 4275 մարդ է ընդունվել հիվանդանոցներ։ Մեկ օրում մահացել է 395 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին օրվա հոսպիտալացումների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 1,5 տոկոսով:
Ցուցանիշի աճ է գրանցվել 37 շրջանում, նվազում՝ 44-ում:
Կարծիքներ