Ստամբուլի արևելքում գտնվող նավահանգստում պայթյուն է որոտացել

Ստամբուլի արևելքում գտնվող նավահանգստում պայթյուն է որոտացել

Ստամբուլի արևելքում գտնվող Քոջայելի նահանգի Դերինջե նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել։ Լրատվամիջոցների տվյալով՝ պայթյունը որոտացել է Թուրքական հացահատիկի խորհրդին պատկանող ամբարձիչների՝ նավերը հացահատիկով բեռնելու հատվածում։

Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնությունը։Տուժել է առնվազն 10 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում