Պատվաստանյութը կորոնավիրուսի լիակատար ոչնչացում չի երաշխավորում
Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող Է շնչուղիների լուրջ վարակ դառնալ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Նույնիսկ բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը չի երաշխավորում, որ մենք կկարողանանք լիովին ոչնչացնել կամ արմատապես վերացնել վիրուսը: Պատվաստումների արդյունավետ գլոբալ ծրագրի համատեքստում հավանական սցենարն այն Է, որ ապագայում վիրուսը կդառնա սպառնալիքի ցածր մակարդակով համաճարակային վարակ»,-«Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակման հարցազրույցում հայտարարել Է Վույնովիչը:
Նա ընդգծել Է, որ «մարդկության պոպուլյացիան առաջներում չի բախվել SARS-CoV-2-ի հետ եւ այդ պատճառով բոլորովին անպաշտպան վիճակում Է հայտնվել նոր սպառնալիքին դեմ հանդիման»:
«Իսպանական» գրիպի հետ համեմատությունն այսօր միանգամայն կոռեկտ Է, իսկ ահա ոչ տիպական թոքաբորբի կամ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի հետ համեմատությունը միանգամայն կոռեկտ չԷ (H1N1-ը մնացել Է, իսկ մերձավորարեւելյան համախտանիշը գործնականում վերացել Է): Վիրուսն աստիճանաբար ադապտացիայի կենթարկվի եւ կդառնա «սովորական» սեզոնային շնչուղիների վարակ»,-նշել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
Միեւնույն ժամանակ Վույնովիչը հիշեցրել Է, որ, «նախնական հետազոտությունների համաձայն, հիվանդների մեծամասնությունը վարակիչ Է ախտանշանների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեեւ ինֆեկցիոն ժամանակաշրջանն ավելի երկար Է տեւում այն հիվանդների մոտ, որոնք ծանր են տանում հիվանդությունը»:
«Կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանի մասին ԱՀԿ-ի հանձնարարականը հիմնված Է ինկուբացիոն ժամանակաշրջանի մասին առկա տեղեկատվության վրա: Միջին ինկուբացիոն ժամանակաշրջանը կազմում Է 5-6 օր»,-հրատարակության հետ զրույցում ճշտել Է փորձագետը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հունվարի 18-ին Ռուսաստանում սկսվել Է COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը: Պատվաստումն անվճար Է ռուսաստանցիների համար եւ անցկացվում Է կամավորության սկզբունքով. ընթացակարգից առաջ մարդը պետք Է տեղեկացման համաձայնագիր ստորագրի: Պատվաստում են ստանում այն քաղաքացիները, որոնք չունեն բժշկական հակացուցումներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ