Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը

Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին:Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է նաև Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, ով Հայաստանից եկել է Արցախ՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի, ու վստահ եմ, դառնալով մեր թիմի անդամներից մեկը՝ կարևորագույն ոլորտներից մեկն առավել կզարգացնի»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում