Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Lexus-ով կամրջից ցած է ընկել

Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Lexus-ով կամրջից ցած է ընկել

Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Աղձք գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Միրաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Աղձք ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկել ցած։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա․ Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում