Իրանը հերքում է իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի անդամների ներկայության մասին տեղեկատվությունը

Իրանը հերքում է իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի անդամների ներկայության մասին տեղեկատվությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայեդ Խատիբզադեն շաբաթ օրը հերքել է իրենց տարածքում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների ներկայության մասին տեղեկատվությունը, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Խատիբզադեն ամերիկյան լրատվամիջոցներին խորհուրդ է տվել «չընկնել հոլիվուդյան սցենարների ծուղակները, որոնք մշակվել են ԱՄՆ-ի ու Իսրայելի ներկայացուցիչների կողմից»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաեւ ասել է, որ «Ալ-Քաիդա»-ն «տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սխալ քաղաքականության պտուղն է»:

Նրա խոսքով՝ «փորձելով ժամանակ առ ժամանակ վերացնել իրենց պատասխանատվությունը տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների այս եւ այլ հանցագործությունների համար, Վաշինգտոնը եւ Թել Ավիվը սուտ եւ կեղծ տեղեկատվություն են օգտագործում՝ մեղադրելով Իրանին այդ խմբերի հետ կապ ունենալու մեջ»:

Խատիբզադեն հավելել է, որ նման մեղադրանքներն, անկասկած, համապատասխանում են Իրանի ժողովրդի դեմ ուղղված տնտեսական, տեղեկատվական եւ հոգեբանական համընդհանուր պատերազմին:

Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ իսրայելական ուժերը Իրանում սպանել են «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում