Կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 381,7 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 381,722,919: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5,688,006-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 75 միլիոն 350 հազար 359 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 890 հազար 770-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 41,630,885-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 497,975 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 25 միլիոն 634, 781 հիվանդացած, նրանցից մահացել Է 628,356 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 732,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2736, Հնդկաստանում՝ 355, Բրազիլիայում՝ 2922 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ