Հայ սուսերամարտիկները կմասնակցեն վարկանշային մրցաշարի
Հայաստանի սուսերամարտի ընտրանին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացրել: Թիմն ապրիլի 21-ին մեկնելու է Մադրիդ, որտեղ մասնակցելու է միջազգային Օլիմպիական վարկանշային մրցաշարի, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ճկասուսեր ձևում հանդես է գալու Մայքլ Հովհաննիսյանը, խոցասուսերում՝ Էմմա Պողոսովան ու Էդվարդ Օվիկյանը: Այս պահին Հայաստանի Օլիմպիական հավաքականն ունի 8 ուղեգիր:
Կարծիքներ