Հոլանդական կառավարությունը հրաժարական կտա երեխաների նպաստների մասին սկանդալի պատճառով
Նիդեռլանդների կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս երեխաների նպաստի սկանդալից հետո, գրում է տեղական NL Times թերթը: Հաղորդվում է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շուտով պաշտոնը թողնելու պաշտոնական նամակ կներկայացնի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին:
Այնուամենայնիվ, նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ընտրությունը:
Նախարարների կաբինետը կշարունակի զբաղվել ընթացիկ գործերով, ներառյալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը: Միևնույն ժամանակ, նախարարները ավելի վիճահարույց և նուրբ հարցեր կթողնեն հաջորդ կառավարության քննարկմանը:
Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ իշխանությունները սխալմամբ մեղադրել են հազարավոր ընտանիքների՝ երեխաների նպաստների խարդախության մեջ և պահանջել նրանց վերադարձնել վճարված գումարը: Մի շարք դեպքերում գումարը հասնում էր տասնյակ հազարավոր եվրոյի:
Կարծիքներ