Վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև հայ վետերան մարզիկները
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հոկտեմբերի 21-24-ը կանցկացվի վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությունը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հայտավորված են 43 երկրների 395 ձյուդոիստները՝ 376 տղամարդ և 19 կին :
Տատամի կելնեն նաև մեր երկրի պատվիրակները: 66 կգ քաշայինների պայքարին կմասնակցի Մեսրոպ Բարբարյանը, իսկ Հովհաննես Օհանյանը իր ունակությունները կդրսևորի 100 կգ քաշայինների մրցավեճում:
Կարծիքներ