Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ի. Օրբան

Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ի. Օրբան

Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և երկրի խորհրդարանին կոչ է անում առաջին իսկ հնարավորության դեպքում վավերացնել համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Ես հաստատեցի, որ Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին ու նաև ընդգծեցի, որ մենք կշարունակենք կոչ անել Հունգարիայի Պետական ​​ժողովին քվեարկել Շվեդիայի անդամակցության օգտին և առաջին իսկ հնարավորության դեպքում ամբողջականորեն վավերացնել այդ համաձայնագիրը»,- հայտնել է Օրբանը։

Հունգարիայի կառավարությունը 2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան, սակայն պատգամավորները այն չհաստատեցին՝ Հունգարիայի հասցեին շվեդ քաղաքական գործիչների ոչ բարեկամական հայտարարությունների պատճառով։ Փաստաթուղթը քննարկվել էր հանձնաժողովներում և պաշտոնապես ընդգրկվել խորհրդարանի 2023 թվականի աշխատանքային ծրագրում։ Այն կընդգրկվի նաև 2024 թվականի գարնանային նստաշրջանի օրակարգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում