Երևանի հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով. քաղաքապետարան
Եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով Երևանի հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Աղբյուրը հիշեցնում է, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Կարծիքներ