Քարտեզի վրա մատի ծայրով փակվող փոքրիկ Հայաստանը չեք կարողանում պահեք `Իգդիրից եք խոսում. Հարություն Մկրտչյան

Քարտեզի վրա մատի ծայրով փակվող փոքրիկ Հայաստանը չեք կարողանում պահեք `Իգդիրից եք խոսում. Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրում է. 


«Քարտեզի վրա մատի ծայրով փակվող փոքրիկ Հայաստանը չեք կարողանում պահեք `Իգդիրից եք խոսում... 

Ախր Իգդիրը հետ բերելը գոնե մոտիվացիա լիներ` Հայաստանը հզորացնելու ճանապարհին,մի տեղ կհասկանայի...

Իգդիրը ընդամենը պաթոս ու ականջահաճո կենացա եղել ու կա ... Շատերին ասես քարտեզի վրա ցույց տվեք Իգդիրի տեղը` կխեղճանան... 

Հողի վրա դուք էդ 29,800 քառակուսի կիլոմետրն էլ չեք սիրել ու չեք փայփայել ախր...

Եսիմ է... 90 միլիոնանոց Թուրքիայից ու 10 միլիոնանոց Ադրբեջանից 3 միլիոնով ամեն ինչ  ուզում ենք ... ստանալու ձեւն էլ ոչ մեկ չգիտի,վերջում  մեր երազային հայրենիքի մասին պատկերացումները առանց պատասխանատվության զգացման գցում ենք 18-20 տարեկան մատղաշ տղերքի պարանոցին... 

Ռուսն էլ մեզ օգնական ... արդեն գիտի,որ ազգովի իռացիոնալ ենք ու հարյուրամյակներով մեզ խուրդումա... 

Ազգ-իլյուզիոնիստ .... 

10 կոպեկի խելք,կամք ու ողջախոհություն չկա...»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում