Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 13 մարզիկներից 12-ն արդեն մեդալ է նվաճել

Այսօր մեր երկու մարզիկներն արդեն դուրս են եկել Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակիչները դեռ չեն ավարտվել: Այս մասին «Ֆեսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մայիսի երեքին գնանք «Միկա» մարզահամալիր՝ աջակցելու Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկու համար պայքարող ՄԵՐՈՆՑ:
Ի դեպ, երիտասարդների մեր թիմի 13 մարզիկներից 12-ը արդեն մեդալ է նվաճել»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ