Թե ամբողջ աշխատակազմը և թե վարչապետը երբեմն անքուն գիշերներ է անցկացնում կառավարության շենքում
«12 տարեկանից ինձ համար հստակ էր, որ կյանքում որևէ բանի հասնելու համար պետք է սովորել ու տքնաջան աշխատել։ Այդ տարիքից էլ սկսեցի աշխատել։ Աշխատում էի հիմնականում դպրոցական՝ ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ։
18 տարեկանում, երբ դեռ սովորում էի Ճարտագիտական համալսարանում, արդեն գիտահետազոտական ինստիտուտի գրանցված աշխատող էի՝ միկրոպրոցեսորային համակարգերի նախագծմամբ էի զբաղվում։
Ավելի ուշ աշխատանքի անցա Cisco միջազգային ընկերությունում։
2015-ից սկսեցի օրական 8 ժամի փոխարեն աշխատել 16 ժամ։ Բայց պատկերն էապես փոխվեց, երբ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո աշխատանքի անցա պետական համակարգում։ Անքուն գիշերները հաջորդում էին իրար, հուսադրում էր միայն այն, որ աշխատում ես պետության ու ժողովրդի համար։
Աշխատակազմում հիմա էլ շատ բան չի փոխվել, թե ամբողջ աշխատակազմը և թե վարչապետը երբեմն անքուն գիշերներ է անցկացնում կառավարության շենքում։ Ու բոլորի փոխարեն կարող եմ վստահաբար ասել, որ պատրաստ ենք ևս հազարավոր անքուն գիշերներ անցկացնել, միայն թե դա լինի ի նպաստ պետության։
Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին, շնորհավոր Աշխատանքի օրը», գրել է Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում:
Կարծիքներ