Ֆուտբոլի կանանց ընտրանիները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին

Ֆուտբոլի կանանց ընտրանիները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին և 15-ին մեր թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: 

Կանանց Մ-19 հավաքականը նույնպես կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին մեր թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի հասակակից հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում