Պաշտոնական. Ուգոչուկվու Իվուն տեղափոխվել է ռուսական թիմ
«Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացել է թիմից։ Ակումբը համաձայնեցրել է Իվուի տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբինի» կազմում։
23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից։ Նա երևանյան թիմի կազմում 3 մրցաշրջան է անցկացրել՝ մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Նիգերիացի կիսապաշտպանն այս տարի հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական ու այնտեղ իր նորամուտը նշել ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում:
Կարծիքներ