Բեն Աֆլեքը հայտարարել է,որ կրկին կմարմնավորի Բեթմենին «Aquaman 2»-ում
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը կմարմնավորի Բրյուս Ուեյնին «Aquaman 2»-ում։
Այս մասին Instagram սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոան:
Նա համատեղ լուսանկար է հրապարակել գործընկերոջ հետ՝ գրելով.
«Բրյուսը և Արթուրը (Մոմոայի կերպարը «Aquaman»-ում) վերամիավորվել են։ Ես սիրում և կարոտում եմ քեզ, Բեն»:
Աֆլեքն արդեն խաղացել է Բեթմենի դերը DC-ի ֆիլմերում։«Aquaman 2»-ի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մարտին։
Կարծիքներ